«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Ֆրանկոֆոնիան տնտեսություն էլ «կպեղի»

Ֆրանկոֆոնիան տնտեսություն էլ «կպեղի»
09.10.2018 | 01:14

2018-ի հոկտեմբերը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխույժ կլինի։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը շեշտակիորեն ակտիվացրել է Հայաստանի ոչ միայն ներքաղաքական կյանքը, այլև հասարակական։ Քանի որ նախատեսված են գործարար, մշակութային և տարբեր ոլորտներ ընդգրկող բազմաբնույթ միջոցառումներ, հետևաբար արտասահմանցի հյուրերի հոսքը Երևան մեծ է։ Բնականաբար, սա չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ տնտեսության աշխուժացման վրա։ Չի բացառվում, որ Հայաստանը դիտարկվի որպես ներդրումներ իրականացնելու բարենպաստ դաշտ, և Հայաստան ժամանած գործարար խավը տնտեսական ու քաղաքական դաշտը «պեղելու» իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակ ունենա։ Ճիշտ է, այս պահին կառավարության և ԱԺ-ի մեծամասնության, այսինքն, իշխանության և ընդդիմության միջև կա շեշտակի տարաձայնություն արտահերթ ընտրությունների առնչությամբ, սակայն գործարարների համար շատ կարևոր է տեղում տեսնել, թե որքանով է այդ տարաձայնությունը ներազդում տնտեսական գործընթացների ու դաշտի կայունության վրա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ